Վերջին 10 տարում Հայաստանն ու Բելառուսը 15 անգամ ավելացրել են առևտրաշրջանառությունը

Վերջին 10 տարում Հայաստանն ու Բելառուսը 15 անգամ ավելացրել են առևտրաշրջանառությունը

PanARMENIAN.Net - Բելառուսի Հանրապետություն կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներումՀայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ողջունելով ՀՀ վարչապետի այցը` Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ այն լուրջ ազդակ կհաղորդի երկու պետությունների հարաբերությունների զարգացմանը: «Վերջին մոտ 10 տարում մենք 15 անգամ ավելացրել ենք առևտրաշրջանառությունը: Ես հիշում եմ այն ժամանակները, երբ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար մենք մտածում էինք ինչ-որ սխեմաների մասին: Հետո որոշեցինք նորմալ պայմաններ ստեղծել Հայաստանում և Բելառուսում, որպեսզի ձեռներեց գործարարները գտնեն այդ ուղիները: Այդպես էլ եղավ, և ավելացումը նկատվեց հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով` այս տարի ապրանքաշրջանառության ծավալում կա մի փոքր անկում, բայց այն հնարավոր է հաղթահարել մոտակա ժամանակաշրջանում, որովհետև թե՛ բելառուսական, թե՛ հայկական կողմից նկատվում է արտահանման ավելացում: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ աճի համար ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները: «Առանց տնտեսական հիմքի ցանկացած քաղաքականություն, ցանկացած խոսակցություն անարդյունավետ է: Երկու պետությունների տնտեսական հիմքը նախ և առաջ ապրանքաշրջանառությունն է»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:

Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Բելառուսում հյուրընկալության համար:

Այցի երկրորդ օրը` մայիսի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---