19 մայիսի 2011 - 13:19 AMT
Դենիս Կոլոդինը չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի հետ խաղում

Մոսկվայի «Դինամո» ակումբի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան Դենիս Կոլոդինը չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի հետ խաղում: Կոլոդինը վնասվածք է ստացել մայիսի 15-ին՝ Պերմի «Ամկարի» հետ խաղում, հետազոտությունը ցույց է տվել, որ նա մարզավիճակը կվերականգնի մեկ ամիսց ոչ շուտ, հայտնում է lenta.ru-ն:

Ռուսաստան-Հայաստան խաղը տեղի կունենա հունիսի 4-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Կոլոդինը չի մասնակցի Կամերունի հետ խաղին, որը տեղի կունենա հունիսի 7-ին Զալցբուրգում:

Կոլոդինին կանչել էին Ռուսաստանի հավաքական Եվրո-2012-ի Անդորայի և Սլովակիայի հետ առաջին 2 ընտրական խաղերին մասնակցելու համար, սակայն նա ոչ մեկին չի մասնակցել: