19 մայիսի 2011 - 14:15 AMT
Մանվել Սարգսյան. Որքան երկար Ղարաբաղի խնդիրը չլուծված մնա, այնքան մեծ կլինի պատերազմի հավանականությունը

Որքան երկար ղարաբաղյան խնդիրը մնա չլուծված, այնքան մեծ կլինի ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Այդ մասին Երևանում «Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանում և միջազգային հարթակում. նոր իրավիճակ, հին մոտեցումներ» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: Փորձագետի խոսքերով, Հայաստանը և Ղարաբաղը լիովին վստահել են Մինսկի խմբին հակամարտության կարգավորման հարցում և այդ ուղղությամբ ազգային քաղաքականություն չեն իրականացնում:

«Այսօր պարզ է մի բան` Ադրբեջանը համաձայն չէ այսօրվա իրողությունների հետ և կարծում է, որ կորցրել է իր երկրի մի մասը և ցանկանում է վերադարձնել այն: Ադրբեջանը հասկանում է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումով նրա ներկա քաղաքականությունն ամբողջությամբ փլուզվելու է»,- հայտարարել է փորձագետը:

Մանվել Սարգսյանը հատկապես վտանգավոր է համարում այն, որ այսօր միջազգային հանրությունը չի կարող ստիպել Ադրբեջանին զերծ մնալ ռազմական գործողություններ սկսելուց: