19 մայիսի 2011 - 14:24 AMT
Google Nexus S սմարթֆոնը հասանելի է հայաստանյան շուկայում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել հայաստանյան շուկայում առաջին Google Nexus S սմարթֆոնը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացառիկ իրավունք է ձեռք բերել` ներկայացնելու Google Nexus S սմարթֆոնը Հայաստանում:

Samsung և Google ընկերությունների համատեղ արտադրության Google Nexus S-ն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որը գործում է նորագույն ու գերարագ Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով (Android 2.3.4 օպերացիոն համակարգի անցնելու հնարավորությամբ): Այս համակարգի, ինչպես նաև 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորի և 16 ԳԲ ներքին հիշողության շնորհիվ Google Nexus S սմարթֆոնը ներկայումս գոյություն ունեցող ամենաարագագործ հեռախոսներից է:

Nexus S-ում առաջին անգամ ներկայացված է Contour Display տեխնոլոգիան, որի հիման վրա ստեղծված գոգավոր էկրանն ապահովում է օգտագործման բացառիկ հարմարավետություն: Իսկ նորարարական Near Field Communication (NFC) տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է տվյալների փոխանակում NFC չիպերով ապահովված օբյեկտների հետ:

Այս սմարթֆոնում ի սկզբանե ներկայացված են Google-ի լավագույն հնարավորությունները` ինչպիսիք են Google Search-ը, Google Maps-ը, Mobile Instant-ը, Google Earth-ը և այլն… Ավելին, Nexus S օգտագործողները առաջինը կստանան բոլոր թարմացումներն ու կօգտվեն բոլոր ապագա նորամուծություններից, ինչպես նաև կարող են օգտվել Android Market-ում առկա անվճար և վճարովի բոլոր ծրագրերից և խաղերից: Հիշեքնենք, որ Google ընկերությունն Android Market-ն արդեն ամբողջությամբ հասանելի է դարձրել Հայաստանում: Android Market-ից ծրագրեր կարելի է գնել VISA, MasterCard վճարման համակարգերի միջոցով:

Google Nexus S-ն արժե 295000 դրամ: Նրանք ովքեր ձեռք կբերեն Google Nexus S սմարթֆոն կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 147500 դրամ բոնուս:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Յունիբանկի» հետ համագործակցության շրջանակներում, այս սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ապառիկ` առանց կանխավճարի: