19 մայիսի 2011 - 14:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բելառուսն ու Հայաստանը մշակութային համագործակցության ծրագիր են ստորագրել

Մայիսի 19-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2011-2013 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիր: Փաստաթուղթը ստորագրեցին հայկական կողմից ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, բելառուսական կողմից` պատվիրակության ղեկավար, Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Կարաչևսկին, տեղեկացնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանում Բելառուսի օրերը կկայանան մայիսի 19-22-ը Երևանում, Արմավիրում և Գյումրիում: Օրերի շրջանակներում անց են կացվելու ֆիլմի ցուցադրություններ, Բելառուսի ժամանակակից թանգարանի «Յուվելիրիկա» հավաքածուի ցուցահանդեսի և ժողովրդական արհեստների ու ստեղծագործության ցուցահանդես-տոնավաճառ և գալա-համերգ` Բելառուսի պարի պետական անսամբլի (գեղարվեստական ղեկավար Վալենտին Դուդկևիչ), «Չիստի գոլոս» վոկալ համույթի և ակկորդեոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Կվաշեվիչի մասնակցությամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ