«ԱրմենՏել»-ը առաջարկում է ֆիքսված հեռախոսակապի միանալու վարձը մաս-մաս վճարել

«ԱրմենՏել»-ը առաջարկում է ֆիքսված հեռախոսակապի միանալու վարձը մաս-մաս վճարել

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված հեռախոսակապին միանալու նոր հնարավորության մասին: Մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք կարող են միացման վարձը վճարել 12 ամսվա ընթացքում` հավասար մասերով:

«Լարային ենթակառուցվածքում իրականացրած զգալի ներդրումների շնորհիվ «ԱրմենՏել» ընկերությունն ավարտում է Երևան քաղաքի թվայնացումը, ավելացնում շրջաններում թվային ԱՀԿ-ների քանակը: Մեր նոր առաջարկն ավելի մատչելի կդարձնի քաղաքային հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետ-հասանելիության ծառայությունները` Հայաստանի ինտերնետ-կապի առաջատար օպերատորից», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline ֆիքսված հեռախոսային ցանցին միացման վճարը կազմում է 12000 դրամ ֆիզիկական անձանց համար և 14400 դրամ` իրավաբանական անձանց համար: Փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Երևանի և բոլոր մարզերի բնակիչները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---