19 մայիսի 2011 - 15:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պատմաբան. Պոնտոսի hույների ցեղասպանության ճանաչումը սրբապղծություն է թուրքերի համար

Ժամանակակից Թուրքիայի «սրբապատկեր» Մուսթաֆա Քեմալը կենտրոնական դեր է խաղացել Պոնտոսի hույների ցեղասպանության կազմակերպման մեջ: Պոնտոսի hույների ցեղասպանության ճանաչումը սրբապղծություն է թուրքերի համար: Դա կնշանակի թուրքերի պատմական հիշողության կործանում: Այդ մասին Պոնտոսի հույների ցեղասպանությանը թեմային նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ, պատմաբան Սուրեն Մանուկյանը: «Եթե Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան փորձում է մեղքը գցել Օսմանյան կայսրության կառավարության և երիտթուրքերի վրա, ապա Պոնտոսի հույների դեպքում Քեմալ Աթաթուրքի դերը կենտրոնական է և առանցքային: Հենց նա է գլխավորել հույների էթնիկ զտումների շարժումը»,- ասել է Մանուկյանը:

Այսօր Պոնտոսի Հույների ցեղասպանությունը ճանաչել են միայն Հունաստանը, Կիպրոսը և Շվեդիան:

ՖՈՏՈՇԱՐՔ