Րաֆֆի Հովհաննիսյան. Հարկավոր է իրավական և քաղաքական գնահատական տալ Հայաստանի բոլոր երեք նախագահներին

PanARMENIAN.Net - Հարկավոր է իրավական և քաղաքական գնահատական տալ Հայաստանի բոլոր երեք նախագահներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նախագահներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել պետական շինարարության գործում և պատասխանատվության իր չափն է կրում ներկա ոչ իրավական, հակաժողովրդավարական իրավիճակի համար: Յուրաքանչյուրը՝ յուրովի»,-ասել է նա:

Հովհաննիսյանը հավելել է նաև, որ նախագահներինց ոչ մեկը իրավունք չունի հայտարարելու, թե իրեն այլընտրանք չկա, նրանք պատասխանատու են նաև ապագա սերունդների համար այլընտրանք թողնելու հարցում: Նա նշել է, որ հիմա Հայաստանի համար ամենակարևորը չորրորդ նախագահի հարցն է: Նա հավելել է, որ, իր կարծիքով, ապագա նախագահը միանգամայն նոր մարդ է լինելու:

3  19.05.11 - Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---