19 մայիսի 2011 - 15:29 AMT
Տարբեր երկրների ժայռագնացները Հայաստանում կմասնակցեն ժայռամագլցման փառատոնին

Մայիսի 21-31-ը Հայաստանում տեղի կունենա ժայռամագլցման միջազգային փառատոն, որը կազմակերպվել է «Ժայռերն իր վեր» ակումբի կողմից Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ինչպես հայտնել է լրագրողներին ակումբի հիմնադիր Մխիթար Մխիթարյանը, այդ փառատոնի անցկացումը նպաստելու է երկրում ժայռագնացության զարգացմանը: Նրա խոսքերով, միջոցառմանը մասնակցելու են 20 ժայռագնացներ, որոնցից 4-ը` Հայաստանից, մնացածը` ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ավստրիայից և Իրանից:

Հայաստանում միջոցառումը տեղի է ունենում երկրորդ անգամ: «Առաջին անգամ դրան մասնակցել են 10 ժայռագնացներ»,- ասել է նա: Փառատոնի անցկացման համար ընտրվել են Գառնիի, Արփայի և Նորավանքի կիրճերը: Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանում ժայռագնացության զարգացման համար որոշակի քայլեր են ձեռնարկվում: Այդ առումով նա հաղորդել է, որ 6-7 անվանի կայքերում տեղադրված են Հայաստանում ժայռագնացության մասին նյութեր, կարճամետրաժ ֆիլմեր: Ժայռագնացության միջազգային փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009-ին: Այդ ժամանակ միջոցառմանը մասնակցել են ժայռագնացներ Ռուսաստանից, Իրանից, ինչպես նաև Չեխիայից: