19 մայիսի 2011 - 16:15 AMT
Ազգային մրցունակության հիմնադրամը մտադիր է Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր խնդիրներից է արկածային զբոսաշրջության զարգացումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջային ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը: Նրա խոսքերով, արկածային զբոսաշրջույթունն ավելի գրավիչ է երիտասարդների համար: Այդ առումով նա նշել է, որ զբոսաշրջության նման տեսակի զարգացումն ինչ-որ առումով թույլ է տալու «երիտասարդացնել» զբոսաշրջային հոսքը Հայաստան, որի մեծամասնությունը 50 տարեկանից բարձր մարդիկ են: Ազոյանը նշել է, որ Հարավային զբոսաշրջային միջանցքի ռազմավարական նախագծի շրջանակներում նախատեսվում է ենթակառուցվածքների զարգացում` Հայաստանի մարզերը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու համար: «Մենք ցանկանում ենք, որպեսզի զբոսաշրջիկներին գրավի ոչ միայն Երևանը, այլ նաև Հայաստանի այլ մարզերը»,- ասել է նա: