Վիկտոր Շեյնիս. Հայերն, ինչպես հրեաները, պարտվել ուղղակի չեն կարող

PanARMENIAN.Net - ԼՂՀ անվտանգության գոտին կազմող շրջանների հնարավոր հանձնումն Ադրբեջանին չի կարող փաթեթային կարգավորման համատեքստից դուրս դիտարկվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերություների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, տնտեսագիտական գիտությաւնների դոկտոր Վիկտոր Շեյնիսը: «Այն հնարավոր է միայն մի սխեմայով՝ հող խաղաղության դիմաց: Ես վստահ եմ նաև, որ խաղաղության մասին վերջնական համաձայնագիրը փոխզիջումային է լինելու՝ հարկ կլինի ինչ-որ բան տալ Ադրբեջանին: Սակայն, ԼՂՀ բանակի հեռացումն անվտանգության գոտուց շատ հեռավոր հեռանկար է: Մենք այսօր պետք է խոսենք խաղաղության, ոչ թե ռազմական գործողությունների մասին»,-ասել է Շեյնիսը: Նա նաև ընդգծել է, որ հայերին, ինչպես հրեաներին, պարտվել ուղղակի չի կարելի: «Եթե դուք տաք Լեռնային Ղարաբաղը, Հայաստան չի լինի: Դա նույնն է, եթե Իսրայելը տա Արևելյան Երուսաղեմը»,-ասել է ռուսաստանցի փորձագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---