Երևանում մեկնարկեց Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի 10-րդ միջազգային առաջնությունը

Երևանում մեկնարկեց Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի 10-րդ միջազգային առաջնությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Երևանի «Դինամո» մարզադաշտում մեկնարկեց Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի 10-րդ միջազգային առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում են ավելի քան 90 ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Վրաստանից: Բացման արարողության ժամանակ բոլոր ըմբիշներին և հյուրերին ողջունեց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: Այս առաջնության համար Հայաստան է ժամանել նաև Ռուսաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ռաֆայել Սամուրգաշևը:

Առաջին մրցութային օրը ելույթ ունեցան մինչև 50, 60 և 74կգ քաշային կարգերի հունահռոմեական ըմբիշները: Թեթև քաշային կարգում հաղթող դարձավ հայ ըմբիշ Մաքսիմ Սիմոնյանը: Գոգիտո Գոգիաշվիլին (Վրաստան) և Կարապետ Չալյանը (Հայաստան) առաջինն էին համապատասխանաբար 60 և 74կգ քաշային կարգերում:

Առաջնությունը կավարտվի մայիսի 20-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---