ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի հավակնորդն աշխատել է թուրքամետ կոնգրեսականի համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի հավակնորդն աշխատել է թուրքամետ կոնգրեսականի համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հուսով է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ջոն Հեֆֆերնը հաջողությամբ կներկայացնի ԱՄՆ-ն Հայաստանում և կճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: «Մենք հուսով ենք, որ նա իր ավանդը կունենա տարածաշրջանում խախաղության հաստատման, մարդու իրավունքների պահպանման ու ժողովրդավարացման գործում»,-ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ:

1990-ականների կեսին Հեֆֆերնը աշխատել է թուրքամետ կոնգրեսական Դուգ Բերուոթերի համար: 1995-96թթ., երբ Հեֆֆերնը կոնգրեսականի միջազգային կապերի պատասխանտուն էր, Բերուոթերը քվեարկեց մի շարք միջոցների դեմ, որոնք ուղղված էին ոչ միայն Հայաստանի, այլ նաև մարդու իրավունքներին շահերի աջակցությանը ողջ աշխարոհւմ: Դա առաջին հերթին հումանիտար միջանցքի մասին օրենքն էր, որն արգելում է ԱՄՆ տնտեսական օգնությունը ցանկացած երկրի, որը բարդացնում է կամ սահմանափակում է ԱՄՆ հումանիտար բեռների առաքումը մեկ այլ երկիր: Հեֆֆերնի նախկին բոսսը քվերակել է նաև Թուրքիային հատկացվելիք օգնությունը 25 մլն դոլարով կրճատելու դեմ: Բացի այդ, կոնգրեսականը դեմ է քվեարկել Թուրքիային օժանադակության ցուցաբերման հարցում ուղղման դեմ, որն առաջարկվել էր Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտման ու Հայաստանի շարունակվող շրջափակման պատճառով:

Եթե Սենատը հավանություն տա Հեֆֆերնի թեկնածությանը, ապա նա կփոխարինի Մարի Յովանովիչին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որն ավարտոմ է իր առաքելությունն ընթացիկ տարվա հունիսին: Մարի Յովանովիչը կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայի գծով օգնականի տեղը՝ փոխարինելով այդ պաշտոնում Թինա Քայդենաուին:

Հեֆֆերնը այժմ զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, մինչ այդ աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---