Վարչապետը հանձնարարել է արագացնել նախապատրաստական աշխատանքները ԱՊՀ 20-ամյակին20 մայիսի 2011 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ի նիստում որոշում է ընդունել ԱՊՀ 20-ամյակի առթիվ միջպետական ցուցահանդեսին մասնակցությունը կազմակերպելու համար 25 մլն դրամ հատկացնելու մասին: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, իսկ նախապատրաստական աշխատանքները առևտրական կազմակերպությունների և Զարգացման հայկական գործակալության պատասխանատվության տակ են: Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է արագացնել նախապատրաստական աշխատանքները, քանի որ նախքան ցուցահանդեսը հաշված օրեր են մնացել` ավելացնելով, որ նախօրեին Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստում այս հարցը նույնպես քննարկվել է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |