Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման քաղաքականությունը չի աշխատել, հայտարարել է Արման Կիրակոսյանը

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման քաղաքականությունը չի աշխատել, հայտարարել է Արման Կիրակոսյանը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրների վրա ազդում են բազմաթիվ ապակայունացնող գործոններ, ինչպիսիք են քաղաքական անկայունությունն առանձին երկրներում, ինչպես նաև պետությունների տնտեսական դժվարությունները: Հարավային Կովկասում առավել ապակայունացնող տարրեր են հակամարտությունները: Այդ մասին, ելույթ ունենալով «ՀԱՊԿ-ը և Հարավային Կովկասը. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովում, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նա նշել է, որ տարածաշրջանային և միջազգային առևտրային նախագծերի մեջ ինտեգրվելու ճանապարհին Հայաստանին խոչընդոտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կրկնակի շրջափակումը, որի նպատակն է խեղդել Հայաստանի անկախությունը, առաջացնել էներգետիկ և տրանսպորտային ճգնաժամ: Սակայն, Կիրակոսյանի խոսքերով, այդ քաղաքականությունը չի աշխատել: «Այսօր շրջափակման իմաստը միայն նրանում է, որ Հարավային Կովկասի տնտեսական տարածքը մասնատված մնա, այն խոչընդոտում է այդքան անհրաժեշտ տարածաշրջանային ինտերգրմանը և միջազգային կապիտալի արտահոսքին տարածաշրջան: Ցավոք սրտի, Ադրբեջանը և Թուրքիան պատրաստ չեն մեզ հետ համագործակցել այս հարցում»,- ասել է Արման Կիրակոսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---