Երեւանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հինգերորդ նիստը

Երեւանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հինգերորդ նիստը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ լիագումար նիստը:

Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան հարեւանության հարցերով վարչության տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա ողջույնի խոսքով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---