ՄԻԱԿ կուսակցությունը որոշել է շարունակել «Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր» ծրագիրը

ՄԻԱԿ կուսակցությունը որոշել է շարունակել «Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր» ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր» ծրագրի ավարտի կապակցությամբ այցելել է ՄԻԱԿ կուսակցություն և ներկա գտնվել ծրագրի արդյունքների ամփոփմանը: «Սա շատ գովելի նախաձեռնություն է և շնորհակալ գործ: Ղարաբաղյան հակամարտության մասին ճշմարտությունը միջազգային հանրությանը մատուցելը Հայաստանի ամենաբարդ և ցավալի խնդիրներից մեկն է»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` չնայած, որ ղարաբաղյան հակամարտության սկսվելուց ավելի քան 20 տարի է անցել, շատ հասարակա-քաղաքական գործիչներ և պարզապես մարդիկ ծանոթ չեն դրան: Պետության ղեկավարն ավելացրել է, որ նախագիծը կարևոր է նաև նրանով, որ Ադրբեջանը ոչ մի միջոց չի խնայում աշխարհում հակամարտության մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Նախագահն առանձնապես ողջունել է այն, որ այս ծրագրի նախաձեռնողները երիտասարդներ են:

ՄԻԱԿ կուսակցության քարտուղար Նաիրա Կարապետյանն իր հերթին նշել է, որ ծրագիրը մեծ արձագանք է ստացել աշխարհում: Նրա խոսք ով` 4 միլիոն հասցեատերերից, որոնց նամակներ էին ուղարկվել էլեկտրոնային փոստով, բազմաթիվ պատասխաններ են ստացվել: «Պատասխաններ են եկել անգամ Թուրքիայից և Ադրբեջանից: Եվ եթե Թուրքիայից տեղեկատվության համար երախտագիտության խոսքերով նամակներ էին գալիս, ապա Ադրբեջանից` միայն բացասական արձագանքներ»,- ընդգծել է նա: Կարապետյանը հաղորդել է նաև, որ որոշում է ընդունվել ծրագիրը երկարացնելու և տեղեկատվությունը ոչ միայն փոստով ուղարկելու, այլև այն սոցիալական կայքերում տեղակայելու մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---