Պրոմեթեյ բանկը մրցանակներ է հանձնել «Լավագույն բիզնես առաջարկ» մրցույթի հաղթողներին

Պրոմեթեյ բանկը մրցանակներ է հանձնել «Լավագույն բիզնես առաջարկ» մրցույթի հաղթողներին

PanARMENIAN.Net - 2011թ. մայիսի 20-ին Պրոմեթեյ բանկի ներկայացուցիչները Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիսավոր հանդիպման ընթացքում հանձնեցին դրամական պարգևներ «Օնլայն Բանկինգ՝ Լավագույն բիզնես առաջարկ» մրցույթի հաղթողներին:

Ինչպես հայտնում է բանկի մամլ ծառայությունը, մրցույթի հաղթողներ ճանաչվեցին՝

1. Լենա Հովհաննիսյանը, մրցանակը՝ MasterCard Gold քարտ և 150.000 ՀՀ դրամ

2. Սոնա Մինասյանը, մրցանակը՝ MasterCard Standard քարտ և 100.000 ՀՀ դրամ

3. Նարե Սիմոնյանը, մրցանակը՝ Maestro քարտ և 50.000 ՀՀ դրամ:

Մրցույթի լավագուն մասնակիցները առաջարկ ստացան ընդունվելու բանկ՝ որպես ստաժոր, հետագայում աշխատանքի ընդունվելու նպատակով:

Վերոնշյալ մրցույթը հերթական քայլն էր բանկի քաղաքականության՝ աջակցելու առաջադեմ ուսանողների մասնագիտական առաջխաղացմանը:

Բանկի կողմից նման մրցույթների կազմակերպումը կրելու է շարունակական բնույթ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---