Ստամբուլի հայկական Սբ Որդվոց Որոտման եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի21 մայիսի 2011 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում վերականգնվում է հայկական Սբ Որդվոց Որոտման եկեղեցին: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, նախագծի ղեկավար Գևորգ Օզկարագյոզը հայտնել է, որ Սբ Որդվոց Որոտման վերանորոգումը սկսվել է «Ստամբուլը 2010-ի Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Վերանորոգման աշխատանքները սկսվել են կես տարի առաջ՝ «Ստամբուլ 2010» գործակալության և Սբ Աստվածամոր հիմնադրամի միջև համաձայնության հիման վրա: Նոր մշակութային կենտրոնի բացումը նախատեսվում է հունիսի 15-ին: Վերջին տարիներին Թուրքիայում սկսել են վերականգնել քրիստոնեական եկեղեցիները, այդ թվում նաև հայկական, զբոսաշրջիկներին գրավելու նպատակով: Վերականգնված եկեղեցիները պատկանելու են Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությանը, ժամերգությունն այնտեղ արգելված է, նրանք գործելու են որպես թանգարաններ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |