21 մայիսի 2011 - 12:13 AMT
Լիլիթ Մկրտչյանն արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում 5,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը

Վրաստանի Քութաիսի քաղաքում անցնում է արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստուհիներ:

7 տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջնության առաջատարն է Խոանգ Տան-Տրանգը Հունգարիայից 6,5 միավորով:

Նելլի Աղինյանն ունի 4 միավոր և գտնվում է 28-րդ տեղում, Լիլիթ Գալոյանը 3,5 միավորով 38-րդ տեղում է, իսկ Մարիա Գևորգյանը՝ 3 միավորով 48-րդ տեղում:

Առաջնությունն ավարտվում է մայիսի 21-ին, հայտնում է armchess.am-ը: