21 մայիսի 2011 - 12:30 AMT
Իրանում շարունակվում են նախագահ Ահմադինեժադի կողմնակիցների ձերբակալությունները

Թեհրանում ձերբակալվել է Ահմադինեժադի վարչակազմի բարձրաստիճան աշխատակից Քազեմի Քիափաշին: Նա զբաղվում էր կադրային քաղաքականությամբ: Մասնավորապես, նա անձամբ էր աշխատանքի ընդունում նախագահի խորհրդականներին:

Այժմ Իրանում իշխանության համար կոշտ պայքար է գնում Ահմադինեժադի ու այաթոլլա Ալի Համենեիի միջև: Արդեն ձերբակալվել են նախագահի մոտ 25 կողմնակիցներ, հայտնում է MIGnews.com-ը: