Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է Հայաստանի չորրորդ հանրապետություն ստեղծել

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է Հայաստանի չորրորդ հանրապետություն ստեղծել

PanARMENIAN.Net - «Ժառանագություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում նոր սահմանադրություն ընդունել և ստեղծել Հայաստանի չորրորդ հանրապետություն: Այդ մասին նա հյատարարել է «Ժառանագություն» կուսակցության Երևանում կազմակերպված «Քաղաքացիական հավաքում»: Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանը պետք է հրաժարվի կիսանախագահական կառավարումից և անցնի խորհրդարանական կառավարման, որի կողմնակիցն է ինքը, կամ նախագահական: «Այս կիսահամակարգը չի գործում, այն ժողովրդավարություն չի ապահովում երկրի համար և իշխանություն չի տալիս քաղաքացիներին»,-ասել է նա: Ըստ նրա, չորրորդ հանրապետությունը հարկավոր է արտահերթ ընտրությոնների միջոցով նորովի իշխանության ձևավորման համար, ինչը հնարավորություն կտա լուծել երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները: Իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին»,-ասել է նա: Ըստ նրա, դրան պետք է հասնել ցանկացած միջոցով, օգտագործելով բոլոր հնարավոր եղանակները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---