Էդուարդ Անտինյանը կողմ է քաղաքական ուժերի միավորմանը, սակայն կոչ է անում ԶԼՄ-ներին չշտապել

Էդուարդ Անտինյանը կողմ է քաղաքական ուժերի միավորմանը, սակայն կոչ է անում ԶԼՄ-ներին չշտապել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Էդուարդ Անտինյանը հանդես է գալիս քաղաքական ուժերի միավորման օգտին, սակայն կոչ է արել ԶԼՄ-ներին չշտապել: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած «Քաղաքացիական ժողովի» ժամանակ: Նա նշել է, որ հաճախ ԶԼՄ-ները քաղաքական ուժերին վերագրում են միավորման մտադրություններ, իսկ հետո գրում են, թե միավորումը տեղի չունեցավ: «Ամեն մի հանդիպում բանակցություն չէ, իսկ յուրաքանչյուր բանակցություն հաջող արդյունքի գրավական չէ»,-ասել է նա:

Ըստ Անտինյանի, իր ներկայությունը հավաքին բացատրվում է կուսակցության հետ բարեկամական հարաբերություններով, ինչպես նաև նրանով, որ դա «Քաղաքացիական հավաք» է և նա ներկա է որպես Հայաստանի քաղաքացի: Նա նշել է, որ ժողովում քննարկվելու են երկրի խնդիրները, և որ «Քաղաքացիական ժողովը» համագործակցության միակ ձևաչափը չէ: Նա նաև հավելել է, որ ,եթե մենք պայքարում են անհատապաշտության դեմ» ապա ինչ-որ մի ուժ մրցակցային հիքմի վրա կարող է դառնալ միավորման կենտրոն կամ նույնիսկ ուժի կենտրոն»: Ըստ նրա, Հայաստանում առկա խնդիրների պատճառը հանրության հանդուրժողականությունն է առաջնորդների հանդեպ՝ «արդյունքում նրանք կամ ծախվում էին, կամ վախենում, կամ էլ գայթակղվում, իսկ հասարակությունը ոչինչ չէր ստանում»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---