Ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանը Ազգային պատկերասրահին կնվիրի իր 14 աշխատանքները21 մայիսի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսաբնակ հայազգի նկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը, որի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը մայիսի 20-ին բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, ցուցադրության ավարտից հետո ՀԱՊ-ին կնվիրաբերի 14 աշխատանքներ: Աշխատանքներից 11-ը գեղանկարներ են՝ («Ակուլպա սարը»1995թ., «Գառնի»1964թ, «Բնանկար. Լիբանան» 1979թ, «Փարիզի կամուրջները», «Ֆրանսիայի բնանկար. Օվելֆ»1991թ, «Ֆոնտենբլոյի անտառը», «Աշնանային նատյուրմորտ» 2004թ, «Գյուղական սեղան», «Երիտասարդ քնած կին» 2000 թ., «Սիգարով մարդը» 2001թ, «Մարմարաշեն»), իսկ 3-ը գծանկար՝ («Քրիստոսի մուտքը Անի»1989թ, «Մերկը` շրջանաձև», «Սպիտակ ձին»), հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 3-ը: Ռ. Ժերանյանը ծնվել է 1921 թ. հուլիսի 17-ին Սեբաստիայում, վաղ հասակում տեղափոխվել է Ֆրանսիա: Նա կրթություն է ստացել Մարսելի Գեղարվեստի դպրոցում, Փարիզի «Ժյուլիեն» և «Գրան Շոմիեր» ակադեմիաներում: Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մարսել, Բեյրութ, Թեհրան, Ժնև, Մյունխեն, Նյու Յորք, Վաշինգտոն, Դալլաս, Երևան, Լենինական և այլն), արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում` Բնանկարի Հոնֆլյորի մրցանակի (1952), Դովիլ քաղաքի Մեծ մրցանակի (1952), Փարիզ քաղաքի արծաթե մրցանակի (1955), Արվեստի և գրականության մրցանակի (Փարիզ, 1955), Շատո դը Սկո (Փարիզ, 1956), Պալե Ռոյալ (Փարիզ, 1957), «Արվեստները Եվրոպայում» ցուցահանդեսի մրցանակի (Բրյուսել, 1964), Գծանկարի` Եվրոպայի 1-ին մրցանակի (Մոնակո, 1966), Մարտիրոս Սարյանի անվան Հայաստանի Նկարիչների միության մրցանակի (Երևան, 1987): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |