Շառլ Ազնավուրը 87 տարեկան է

Շառլ Ազնավուրը  87 տարեկան է

PanARMENIAN.Net - Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազմավուրը դարձել է 87 տարեկան: Երգչի իսկական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան է: Ազնավուրը ստեղծել է մոտավորապես 1000 երգեր, խաղացել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ: «TIME» ամսագրի և CNN –ի (1998) հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը: 2009-ի մայիսի 5-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկրի մշտական ներկայացուցիչը:

2011-ի ապրիլի 20-ին Նյու Յորքում տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյեի մեծարումը: Համերգին ներկա էին երաժիշտներ, դերասաններ և քաղաքական գործիչներ ողջ աշխարհից: Համերգը նվիրված է եղել նաև Հայաստանի անկախության 20-ամյակին: Համերգի վարել է Լայզա Մինելլին, որի հետ Ազնավուրը հաճախ ելույթ է ունեցել: Ազնավուրին մրցանակ հանձնելու ժամանակ Մինելլին նշել է, որ երգչին առաջին անգամ բեմում տեսնելով «մագնիսականություն» է զգացել: «Այն րոպեին, երբ նա անցավ բեմով, ես դադարեցի շնչել»,- ասել է Մինելլին:

Համերգին ներկա է եղել նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Համերգից ստացված հասույթն ուղղվել է Վանաձորի ծերանոցին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---