22 մայիսի 2011 - 14:23 AMT
Թբիլիսիում հատուկ նշանակության ջոկատը ցրել է վրացական ընդդիմության ակցիան

Թբիլիսիում հատուկ նշանակության ջոկատը Վրաստանի Հանրային հեռուստատեսության շենքի մոտ ցրել է ընդդիմության ցույցը: Ոստիկաններն օգտագործել են արցունաբեր գազ և ռեզինե փամփուշտներ:

Ակցիան ցրելուց հետո հեռուստատեսության շենքի մոտ են եկել ընդդիմադիր «Ազգային ժողովի» առաջնորդներ Նինո Բուրջանաձեն և Իրակլի Բատիաշվիլին: Ընդդիմությունը նախատեսում է մասնակիցներ ներգրավել շրջաններից և ավելի զանգվածային ակցիա անցկացնել, քան այն, որը կայացել է մայիսի 21-ին:

Բուրջանաձեն կիրակի օրը հայտարարել է, որ վերջին երկու ամսում Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության 300 կողմնակից

Մայիսի 21-ին ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Թբիլիսիում և Բաթումիում: Մասնակիցների գլխավոր պահանջը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականն է: -ԼՀ-