Daily Mail. «Ալ Քայիդան» լայնածավալ ահաբեկչություն է նախատեսում Լոնդոնում

Daily Mail. «Ալ Քայիդան» լայնածավալ ահաբեկչություն է նախատեսում Լոնդոնում

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության նոր ղեկավար Սեյֆ ալԱդլը նախատեսում է լայնածավալ ահաբեկչություն իրականացնել Լոնդոնում: Այդ մասին գրում է բրիտանական Daily Mail թերթը՝ վկայակոչելով Էխսանուլա Էխսանի հայտարարությունը, որը «Պակիստանի թալիբների շարժում» խմբավորման մամլո քարտուղարն է:

Այն բանից հետո, երբ չեզոքացվել է թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը, եգիպտացի ալ Ադլը սկսել է կատարել «Ալ Քայիդայի» ղեկավարի պարտականությունները: Իր նշանակումից հետո նա հայտարարել է, որ մտադիր է վրեժ լուծել բեն Լադենի մահվան համար: «Մեր նոր առաջնորդը խնդրել է Լոնդոնի հատակագիծը: Նա Մեծ Բրիտանիան համարում է Եվրոպայի հիմքը, որը պետք է ճզմվի»,- մեջբերում է թերթը Պակիստանի թալիբների ներկայացուցչին: Լոնդոնն ի պատասխան այդ սպառնալիքին խոստացել է բրիտանական տրանսպորտային ոստիկանությանը լիազորություն տրամադրել մայրաքաղաքի մետրոյում և մետրոյի կայարաններում զենք կրելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---