Իրակլի Օկրուաշվիլին խոստանում է վերադառնալ Վրաստան և տապալել Սահակաշվիլու իշխանությւոնը

PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, որը փախել էր երկրից քրեական հետապնդման պատճառով, խոստացել է վերադառնալ Վրաստան մայիսի 25-ի ցույցին մասնակցելու համար: Օկրուաշվիլին հայտարարել է. «Մայիսի 25-ը կդառնա ներկա իշխանությունների վերջին օրը»:

Վրաստան ՆԳՆ-ն իր հերթին խոստացել է ձերբակալել Օկրուաշվիլիին, երբ նա վերադառնա հայրենիք: «Մենք սպասում ենք նրան»,- ասել է ՆԳՆ վերլուծական բաժնի պետ Շոթա Ուտիաշվիլին:

2008-ին Օկրուաշվիլին հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել շորթման մեջ և դատապարտվել 11 տարվա ազատազրկման: Շուտով նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում, հաղորդում է Lenta.ru-ն:

Մայիսի 21-ին ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Թբիլիսիում և Բաթումիում: Մասնակիցների գլխավոր պահանջը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---