Ոստիկանությունը կրկին կեղծ ահազանգ է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին

Ոստիկանությունը  կրկին կեղծ ահազանգ է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունը մայիսի 22-ի առավոտյան ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը հայտարարել է, որ դեպքի վայր են ժամանել ԱԱԾ և ԱԻՆ աշխատակիցները: Ինչպես հայտնել է Մալխասյանը, օդանավակայանում իրականացվել են ռումբի հայտնաբերման աշխատանքներ, և պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Հիշեցնենք, որ սա մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ կեղծ ահազանգն է «Զվորաթնոցում» ռումբի մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---