«Մեր տունն Իսրայելն է» խմբակցությունը թույլ չի տա Հայոց ցեղասպանության քննարկում Քնեսեթում

«Մեր տունն Իսրայելն է» խմբակցությունը թույլ չի տա Հայոց ցեղասպանության քննարկում Քնեսեթում

PanARMENIAN.Net - «Մեր տունն Իսրայելն է» (ՄՏԻ) խմբակցությունը գործադրում է իր բոլոր քաղաքական ռեսուրսները Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար: Օգտվելով նախագահ Պերեսի աջակցությունից` Լիբերմանը և նրա կողմնակիցները համոզված են. այս հարցին ընթացք տալը սպառնալիքի տակ է դնում Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները: «Ոչ մի շանս չկա, որ Քնեսեթը կճանաչի Հայերի ցեղասպանություները: Դա անհնար է: Մենք չենք կարող թույլ տալ մեզ պատմության վիճելի հարցերի պատճառով փչացնել հարաբերությունները մահմեդական աշխարհում գլխավոր ռազմավարական գործընկերոջ` Ադրբեջանի հետ»,- այսպես միանշանակ կերպով է փոխարտգործնախարար Դանի Այալոնն արձագանքել Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը, որը կայացել է մայիսի 18-ին:

Հենց ՄՏԻ պատգամավորները և նախարարներն ավանդաբար Ադրբեջանի հետ գործընկերության համոզված կողմնակիցներ են: Նրանք անփոփոխ հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Դրա հետ կապված` մինչև հիմա առանձնացել են կուսակցության առաջնորդ և գործող ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, ՄՏԻ խորհրդարանական խմբակցության նախագահ Ռոբերտ Իլատովը, ինչպես նաև նախկին պատգամավոր և Մինսկում ապագա դեսպան Իոսեֆ Շագալը: 2008-ից, երբ Քնեսեթն առաջին անգամ քվեարկել է խորհրդարանական հանձնաժողովներից մեկում «հայկական հարցի» քննարկման համար, ՄՏԻ-ն ամեն տարի արգելակել է այդ առիթով հետագա որոշումների ընդունումը: «Եվ այս անգամ էլ մենք գործարկելու ենք բոլոր քաղաքական ռեսուրսներն Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացում թույլ չտալու համար: Դրա համար մենք բավարար գործիքներ ունենք: Ինչպես որ մենք կարողացանք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները բարձրացնել որոկական նոր մակարդակ, հասնելով մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելուն, այնպես էլ կարող ենք պահպանել Իսրայելի համար խոշորագույն տնտեսական գործընկերոջը»,- հայտարարել է IzRus պորտալին ՄՏԻ խորհրդարանականներից մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---