ԶԼՄ-ներ. Պակիստանում ոչնչացվել է իսլամական «Թալիբան» շարժման առաջնորդ Մոհամմեդ Օմարը

PanARMENIAN.Net - Պակիստանում ոչնչացվել է իսլամական «Թալիբան» շարժման առաջնորդ Մոհամմեդ Օմարը: Մոլլա Օմարի ոչնչացման հանգամանքների մասին մանրամասներ, ինչպես նաև այդ տվյալների հաստատում չկա:

Չի հաղորդվում նաև, թե կոնկրետ երբ է նա չեզոքացվել: Ենթադրվում է, որ մոլլա Օմարը մահացել է Պակիստանում Քվեթի քաղաքից Հյուսիսային Վազիրիստան գավառի ճանապարհին: Պակիստանի ուժային օղակներում անհայտ աղբյուրը հաստատել է «Սինհուա» գործակալությանը թալիբների առաջնորդի մահվան փաստը, բայց ուրիշ ոչ մի տեղեկություն չի տրամադրել մոլլա Օմարի մահվան հանգամանքների մասին:

Մոհամմեդ Օմարը համարվում է «Թալիբան» շարժման հիմնադիրը: 1996-2001թթ. գլխավորել է Աֆղանստանի Գերագույն խորհուրդը: Հայտնի է, որ նա մոտավորապես 50 տարեկան է: ԱՄՆ-ն որոնում էր մոլլա Օմարին Օսամա բեն Լադենի և «Ալ Քայիդայի» այլ անդամների թաքնվելու մեջ մասնակցություն ունենալու համար: Բեն Լադենը ոչնչացվել է 2011-ի մայիսի 2-ի գիշերը Պակիստանում ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---