Արամ Կարապետյանը չի բացառում նոր պատերազմի հնարավորությունը Ղարաբաղում

Արամ Կարապետյանը չի բացառում նոր պատերազմի հնարավորությունը Ղարաբաղում

PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը չի բացառում նոր պատերազմի հնարավորությունը Ղարաբաղում: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 23-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ամեն ինչ գնում է դեպի լայնածավալ պատերազմ և միջազգային հանրությունը ցանկանում է կողմերին խաղաղություն պարտադրել՝ կանխելու համար նման զարգացումները»,-ասել է նա: Ըստ նրա, ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները մտադիր են որոշ զիջումների հասնել Հայաստանից Ղարաբաղի հարցում՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց, իսկ հետո սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը: Նա հավելել է նաև, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հունիսին կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանը Հայաստանից կպահանջի վերադարձնել Աղդամն ու Ֆիզուլին:

Կարապետյանը կասկածներ է հայտնել այդ ծրագրերի հաջողության առումով և ընդգծել է, որ հայ հանրությունը դեմ է լինելու նման զիջումներին: Նա նշել է, որ նույնիսկ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք կտրականապես դեմ են դրան, էլ չասած ՂԼՀ մասին: Նա նշել է նաև, որ միջազգային հանրությունը ցանկանում է համատեղել անհամատեղելին՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

4  23.05.11 - Արամ Կարապետյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---