23 մայիսի 2011 - 12:57 AMT
Մայիսի 22-ին ոչնչացվել է ԼՂՀ ՊԲ դիրքերը գնդակոծող ադրբեջանցի դիպուկահարը

Մայիսի 22-ին առավոտյան 7:30-ին ոչնչացվել է ԼՂՀ պաշտպանության բանակի Գետառատ (նախկին Չայլու) գյուղի ուղղությամբ դիրքերը գնդակոծող ադրբեջանցի դիպուկահարը: Ըստ Voskanapat.info-ի, սպանված Ֆարիդ Վիդադի օղլու Ֆարաջևը ծառայում էր Տերտերի շրջանում տեղակայված ադրբեջանական զորամասում:

Ֆարիդ Ֆարաջևը դարձավ Ադրբեջանի զինված ուժերի 58-րդ զոհը տարվա սկզբից:

Հայկական կողմը բազմիցս է պահանջել Ադրբեջանից ետ քաշել իր դիպուկահարներին Արցախի Հանրապետության սահմանների մոտից, սակայն Բաքուն չի համաձայնվում կատարել այդ պահանջը: Բաքվին դիպուկահարներին ետ քաշելու պահանջ է ներկայացրել նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: