Արամ Կարապետյան. Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալու ճանապարհները փակ են

Արամ Կարապետյան. Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալու ճանապարհները փակ են

PanARMENIAN.Net - «Ռոբերտ Քոչարյանը պետք է հասկանա, որ Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալու իր բոլոր ճանապարհները փակ են»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Այս կապակցությամբ նա ընդգծել է Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվությունը 2008 թվականի մարտի ողբերգական դեպքերի զոհերի համար: Կարապետյանը սուր քննադատության է ենթարկել նաև Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը` նշելով, որ դրանում նա կոնկրետ չի պատասխանել և ոչ մի հարցի:

Կարապետյանը հայտնել է նաև, որ երբեք չի համագործակցել Քոչարյանի հետ և ապագայում նույնպես չի ծրագրում նման բան անել: «Ես Ռոբերտ Քոչարյանի հետ ոչ մի ճանապարհ չեմ անցնի: Ես նրան մեծ չարիք եմ համարում Հայաստանում տեղ գտած գործընթացներում, գտնում եմ, որ նա մեծ դեր է խաղացել երկրում ստեղծված իրադրության մեջ»,- ընդգծել է նա:

4  23.05.11 - Արամ Կարապետյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---