Ռուս փորձագետը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրադրությունը սրվում է

Ռուս փորձագետը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրադրությունը սրվում է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրադրությունը սրվում է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով` այդ մասին վկայում է այն, որ Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի ռեժիմը սկսել է ավելի հաճախ խախտվել, հաճախացել են նաև ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները, որոնք քննադատության չեն ենթարկվում միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում նա նկատել է, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է այն մասին, որ «հող է նախապատրաստվում, որպեսզի ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կողմերի վրա հավասար պատասխանատվություն բարդվի»: Ընդ որում` նա նկատել է, որ անգամ որոշակի քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ուժեղացվի Հայաստանի վրա ճնշման գործոնը: Ռուսաստանյան փորձագետի խոսքով` նման քայլերից մեկը Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ հանձնաժողովի վերականգնումն էր: Ալեքսանդրովի կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումն էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նույնպես ձեռնտու է Բաքվին: «Իսկ Հայաստանում մենք ունենք նարնջագույն հեղափոխությունների հեղինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ»,- ասել է նա` ավելացնելով, որ Յովանովիչի հայտարարությունները Հայաստանում իշխանափոխության ակնհայտ կոչեր են: Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է փաթեթային համաձայնագիր, այսինքն` յոթ շրջանների հանձնումն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---