Ալեքսանդրով. Աշխարհում և Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը խանգարում է ԼՂ կարգավորմանը

Ալեքսանդրով. Աշխարհում և Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը խանգարում է ԼՂ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ինչպես աշխարհում, այնպես էլ Հարավային Կովկասում ուժերի ներկայիս հավասարակշռության դեպքում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն չկա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: «Հակամարտության կարգավորման միակ տարբերակը կարող է ծագել Արևմուտքի լուրջ թուլացումից, ՆԱՏՕ-ի փլուզումից և Եվրասիայից ԱՄՆ-ի հեռանալուց հետո»,- ասել է ռուսաստանյան փորձագետը` ավելացնելով, որ նման հեռանկար գոյություն ունի: «Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն իսկապես այժմ շատ բարդ դրության մեջ է, Եվրամիությունը նույնպես լավագույն վիճակում չէ, ինչպես նաև սպառնալիքի տակ է շենգենյան համաձայնագիրը»,- նկատել է Ալեքսանդրովը: Նրա խոսքով` այդ ամենը կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---