23 մայիսի 2011 - 17:16 AMT
Ադրբեջանը փորձել է Թուրքիային խցկել ԱՊՀ ԽՎ, սակայն դա նրան չի հաջողվել

Մայիսի 15-17-ը Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ԽՎ 3 մշտական հանձնաժողովների աշխատանքին: Ինչպես հայտնել է հայկական պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը Երևանում կայացած մամլո ասուլիսում, ԱՊՀ ԽՎ Խորհրդի նիստում թրքալեզու երկրներն առաջարկեցին դիտորդի կարգավիճակ տալ Թուրքիային ԱՊՀ ԽՎ-ում, դրանով իսկ նոր հարթակ մատուցելով Անկարային հակահայկական գործունեության համար:

«Ադրբեջանական պատվիրակությունն առաջարկեց միավորել մեկ փաթերթում «Ուղղափառություն» և «Թուրք» կազմակերպություններին ԱՊՀ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը: Սակայն, մենք նշեցինք, որ դրանք միանգամայն տարբեր կազմակերպություններ են և կարգավիճակի շոնրհման հարցը պետք է առանձին քննարկվի»,-ասել է Շարմազանովը: Արդյունքում, ադրբեջանական կողմը ստիպված էր դեմ քվեարկել իր իսկ ներկայացրած նախագծին: