ԱԺ նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա կապակցությամբ

ԱԺ նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին իր և ԱԺ-ի կողմից ծննդյան օրվա կապակցությաամբ: Աբրահամյանը Ազնավուրին մաղթել է առողջություն, երկարակեցություն, անսպառ ոգեւորություն եւ ստեղծագործական եռանդ:

Շնորհավորական ուղղերձում նաև ասվում է. «Ձեր ինքնատիպ երգն ու կատարողական յուրօրինակ ոճը որպես համաշխարհային մշակույթի անկրկնելի մաս, հմայել ու այսօր էլ հմայում են միլիոնավոր ունկնդիրների Ֆրանսիայում եւ Հայաստանում, աշխարհի տարբեր անկյուններում:

Ձեր արվեստը սրտամոտ է տարբեր ազգությունների ու սերունդների մարդկանց:

Ձեր կախարդական ձայնն իր ջերմությամբ ու անկեղծությամբ տասնյակ տարիներ շարունակ մտնում է մարդկանց հոգիներն ու անսպառ էներգիա տալիս: Իսկ Հայաստանում Ձեր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա ոչ միայն արվեստի երկրպագուների, այլեւ ողջ հասարակության մեջ` իբրեւ մշակութային մարդու եւ մարդկային մշակույթի փայլուն համադրություն, իբրեւ արժանապատիվ հայ եւ ազգային գործիչ, իբրեւ միաժամանակ ֆրանսիական, հայկական եւ համաշխարհային մշակույթի կրող»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---