«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միացել է «CONTACT» դրամական փոխանցումների համակարգին

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միացել է «CONTACT» դրամական փոխանցումների համակարգին

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միացել է «CONTACT» դրամական փոխանցումների հերթական միջազգային համակարգին:

Սկսած այս տարվա մայիսի 20-ից ֆիզիկական անձինք հնարավորություն ստացան ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և Ռուսական ռուբլով նաև «CONTACT» դրամական փոխանցումների համակարգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«CONTACT» համակարգը դարձավ Բանկի հետ համագործակցող թվով տասերորդ միջազգային դրամական փոխանցումների համակարգը: Բանկի հաճախորդները ստացան հերթական հնարավորությունը դրամական միջոցները ուղարկել ապահով, մատչելի և արագ, առանց հաշվի բացման: Այդպիսով, երկրի ողջ բնակչությունը հնարավորություն ունի գումար փոխանցել կամ ստանալ շուկայում դրամական միջոցների փոխանցման խոշորագույն համակարգերից մեկի միջոցով: Բացի այդ, Բանկը շարունակում է ընդլայնել տարբեր դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները, նախատեսելով մինչև տարեվերջ առաջատար դիրքեր գրավել ՀՀ դրամական փոխանցումների շուկայում»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

«CONTACT» միջազգային դրամական փոխանցումների համակարգը գործում է ԱՊՀ և Բալթյան երկրներում` 175 բանկեր և կազմակերպություններ: «CONTACT» համակարգով կարելի է գումար փոխանցել կամ ստանալ աշխարհի ավելի քան101 երկրներից:

«CONTACT» համակարգի հիմնական առավելություններն են` փոխանցման ցածր արժեքը, արագ և պարզ ձևակերպումը (3-5 րոպե), արագ ստացումը (մի քանի րոպեների ընթացքում), ստացողի կողմից ծախսերի բացակայությունը, հուսալիությունն ու ապահովությունը:

2011թ. մայիսի 20-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս «CONTACT» համակարգի գործում է արագ դրամական փոխանցումների տաս համակարգ (SWIFT, MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա, Lider և RIA Money Transfers), որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձ մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---