Դավիթ Նալբանդյանն իջել է ATP վարկանիշի 23-րդ հորիզոնականը

Դավիթ Նալբանդյանն իջել է ATP վարկանիշի 23-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին ATP (Թենիսիս միջազգային ասոցիացիա) հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մայիսի 16-ի արդյունքների համեմատ մեկ հորիզոնականով իջել է և 1425 միավորով 23-րդ տեղում է:

Երկու վիրահատություններից հետո Նալբանդյանը կորտ կվերադառնա 2011 թվականի հունիսի սկզբին և կմասնակցի Լոնդոնում կայանալիք «Queens’ Club» առաջնությանը: Այնուհետև նա ելույթ կունենա մեկ այլ լոնդոնյան մրցաշարում` «Boodles Challange»-ում, որը տեղի կունենա մայիսի 14-ից 18-ը: Այս մրցույթները նախապատրաստական կլինեն «Ուիմբլդոնից» առաջ, որը մեկնարկում է հունիսի 20-ին:

Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել Ռաֆայել Նադալը (Իսպանիա), որը 12070 միավոր ունի, երկրորդ տեղում Նովակ Ջոկովիչն է (Սերբիա) 11665 միավորով, իսկ Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 8390 միավորով եզրափակում է եռյակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---