24 մայիսի 2011 - 09:58 AMT
Երևանում տեղի կունենա բարեգործական համերգ տարեց մարդկանց համար

Մայիսի 27-ին Երևանում տեղի կունենա բարեգործական համերգ ծերանոցում գտնվող տարեց մարդկանց համար: Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսության մամլո ծառայությունը, համերգի կազմակերպիչը Ռուսաստանից «Սեր» բարեգործական հիմնադրամ» հասարակական կազմակերպությունն է:

Համերգը պատրաստվել է Երևանի սոցիալապես ակտիվ երիտասարդության և «Զատիկ» մանկատան երեխաների կողմից: «Այսպիսով, մենք միաժամանակ տոն ենք պարգևում տարեց մարդկանց և մանկատան երեխաներին սովորեցնում բարեգթության»,- ասվում է հայտարարությունում: