Կաննի փառատոնի մասնակից «Բյութիֆուլ» ֆիլմը կցուցադրվի «Նարեկացի» միությունում 24 մայիսի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին «Նարեկացի» արվեստի միության կինոսրահում ցուցադրվելու է Կաննի 64-րդ միջազգային փառատոնում ներկայացված, մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյութիֆուլ» կինոդրաման: Ցուցադրությունն անց է կացվում Միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» շարքի շրջանակներում: Ֆիլմը ցուցադրվելու է ռուսերեն թարգմանությամբ: Թմրանյութերի վաճառքով զբաղվող տարիքն առած տղամարդու գլխավոր դերի կատարման համար Խավիեր Բարդեմը պարգևատրվել է Կաննի փառատոնի իր առաջին «Ոսկե արմավենու ճյուղով»: Ֆիլմի անգլերեն խորագրի` «Biutiful», ուղղագրական ձևափոխումը միտումնավոր հնարք է ու բացահայտվում է ֆիլմի սյուժեում: Կինոնկարը նաև «Օսկարի» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդ էր: «Բյութիֆուլ»-ը պատում է ամուսնալուծված և երկու մանկահասակ երեխաների հոր մասին, ով իմանալով քաղցկեղի իր մահացու ախտորոշումը` սկսում է նախապատրաստվել իր վաղաժամ մահվան: Փորձելով վերագնահատել իր անցած ուղին` հերոսը նաև փորձ է անում կարգավորելու իր ներկան: Իսկ այդ ներկան խրթին է ու խճճված, և լի ապօրինություններով ու մութ էջերով: Ցուցադրությունից հետո նախատեսվում է քննարկում, որը կվարի կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |