ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր

ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային բաժանմունքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր: Այդ մասին հայտնում է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը:

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել, որ 13:13-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել այն մասին, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Արգիշտի 4/1 հասցեում գտնվող գլխամասային բաժանմունքում ռումբ է տեղադրված: ՎիվաՍել-ի աշխատակիցները տարհանվել են, կատարվել են ռումբի հայտնաբերման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ սա ռումբի տեղադրման մասին արդեն երրորդ կեղծ ահազանգն է: Նախորդ շաբաթ ահազանգ էր ստացվել «Զվարթնոց» օդակայանում ռումբի տեղաադրման մասին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---