Շիրակ Թորոսյան. Ջավախքի մասին Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը պարունակում է «առողջ տարրեր»24 մայիսի 2011 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը դրական է գնահատում Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) կողմից հրապարակված զեկույցը Վրաստանի հայաբնակ շրջանի` Ջավախքի մասին: Թորոսյանի խոսքերով, վերջին զեկույցը պարունակում է «առողջ տարրեր»: «ICQ զեկույցում օբյեկտիվորեն քննադատության են ենթարկվում վրացական իշխանությունները՝ ջավախահայերի նկատմամբ կիրառվող քաղաքականության համար, նշվում է հայ բնակչության դժգոհությունը հայոց լեզվի կարգավիճակի բացակայության, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ և կոչ անում քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար»,- նշել է Շիրակ Թորոսյանը: Միևնույն ժամանակ հայրենակցական միության ղեկավարը նշել է զեկույցում մի շարք բացթողումների առկայությունը: ICQ-ն մասնավորապես չի շոշափել տարածաշրջանի հայ ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները և նրանց քաղաքական հետապնդումները: Թորոսյանը նշել է, որ ICQ զեկույցը հայկական կողմի հաջողությունն է, որը ակտիվացրել է ջանքերը միջազգային հարթակում: «Միջազգային կազմակերպությունների դիրքորոշման մեջ նկատվում է որոշակի առաջխաղացում: Նրանք սկսել են ավելի հաճախ անդրադառնալ Ջավախքի իրավիճակին և հայերի խնդիրներին»,- ասել է պատգամավորը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով |