Վիրահայերը չեզոք դիրքորոշում ունեն և չեն շտապում սատարել ընդդիմությանը

Վիրահայերը չեզոք դիրքորոշում ունեն և չեն շտապում սատարել ընդդիմությանը

PanARMENIAN.Net - Վրաստանում ընթացող վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնի վրա հայ համայնքը չեզոք դիրք է գրավել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը: Թորոսյանը նշել է, որ Վրաստանի հայ համայնքը նա դիտարկում է Ջավախքից զատ:

«Վրաստանի հայ համայնքը բավականին իներտ է, քանի որ ընդդիմությունը չի խոստանում լուծել նրանց խնդիրները, մասնավորապես, լուծել հայ եկեղեցու կարգավիճակի, վրաց հանրությանը հայերի ինտեգրման հարցերը: Այդ պայմաններում Վրաստանի հայերի չեզոք դիրքորոշումն արդարացված է: Ջավախահայերը ևս չեզոք են, քանի որ հետխորհրդային շրջանում ոչ մի ընդդիմադիր ուժ չի զբաղվել ջավախահայերի հարցերով իշխանության գալուց հետո»,-ասել է Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, Վրաստանի հայ բնակչության համար միևնույն է, թե որ ուժերն իշխանության կգան, եթե այդ ուժերը մտադիր են լուծել նրանց խնդիրները:

Թորոսյանը հայտնել է նաև, որ չնայած ճանապարհաշինությանն ու տարածաշրջանի գազաֆիկացմանը, Ջավախքի հիմնական խնդիրներից մեկն է մնում գործազրկությունը և հայոց լեզվի հարցը: Բացի այդ, տեղական իշխանությունները մշտապես վերահսկում են հայ ակտիվիստների գործողությունները, զանգվածային ձերբակալություններ կատարում երիտասարդների շրջանում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---