Ընդդիմությունն երբեք գոհ չի լինում, այդ թվում նաև Ընտրական օրենսգրքից, հայտարարել է Դավիթ Հարությունյանը

Ընդդիմությունն երբեք գոհ չի լինում, այդ թվում նաև Ընտրական օրենսգրքից, հայտարարել է Դավիթ Հարությունյանը

PanARMENIAN.Net - ՀՅԴ կողմից Ընտրական օրենսգրքի քննադատությունը քաղաքական բնույթ է կրում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Դավիթ Հարությունյանը: «Դա զուտ քաղաքական հայտարարություն է»,-ասել է նա: Ըստ Հարությունյանի, նոր ընտրական օրենսգրքում չեն ներառվել ընդդմության 4 առաջարկներից 3-ը, մասնավորապես, խորհրդարանի ձևավորումը բացառապես համամասնական կարգով, ինչպես նաև ընտրություններից հետո քվեարկածների ցուցակների հրապարակումը: Ըստ նրա, ցուցակների հրապարակմանը դեմ էր նաև Վենետիկի հանձնաժողովը, քանի որ դա խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը, իսկ խորհրդարանի ձևավորումը բացառապես համամասնական կարգով, ըստ պատգամավորների, հեռացնում է պատգամավորին իր ընտրողից: Նա հավելել է նաև, որ պետությունը ընտրատեղամասերում տեսագրություն վարելու ընդդիմության առաջարկի հիման վրա իրավունք է տվել ընդդիմության վստահված անձանց տեսագրություն կատարել, ապագայում խուսափելու համար մեղադրանքներից: «Հայկական ընդդրմությունը երբեք գոհ չի լինում»,-հավելել է նա ժպիտով:

Հարությունյանն ընդգծել է, որ նոր Ընտրական օրենսգրքի նպատակն է հանրության վստահության ամրապնդումն ընտրությունների հանդեպ: «Նույնիսկ այն երկրներում, որտեղ ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ընտրական օրենսդրության փոփոխություններ»,-նշել է նա: Հարությունյանը նշել է, որ նոր Ընտրական օրենսգրքում նախորդի համեմատ շուրջ 90 փոփոխություն կա:

4  24.05.11 - Դավիթ Հարությունյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---