«Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիր. Ադրբեջանի իշխանությունները մանկամիտ են գործում

«Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիր. Ադրբեջանի իշխանությունները մանկամիտ են գործում

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի իշխանությունները մանկամիտ են, նեղացկոտ: Նրանք գիտեն, որ ռադիոկայանն ազատական է, ժողովրդավարական և անաչառ»,-«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է «Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը՝ մեկնաբանելով «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանի այցը Լեռնային Ղարաբաղ, որից հետո Ադրբեջանի իշխանությունները նրան «անցանկալի անձ հայտարարեցին»:

Ռեմչուկովը հիշեցրել է, որ Բունտմանը բարեխիղճ լրագրողի գրեթե 20-ամյա փորձ ունի: «Ուստի, նման հայտարարությունները ոչ միայն վարկաբեկում են երկիրը, այլ նաև միտք են առաջացնում, որ այնտեղ ամեն ինչ կարգին չէ: Որովհետև սովորաբար իշխանությունները նյարդայնանում են, երբ որևէ լրագրող ինչ-որ բան է բացահայտում, քանի որ թաքցնելու քիչ բան չունեն»,-ասել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները:

Նախօրեին «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանն այցելել էր ԼՂՀ, որտեղ հարցազրույց էր վերցրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից և Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանից: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն Բունտմանին հայտարարեց «պերսոնա նոն գրատա»՝ արգելելով նրա մուտքն Ադրբեջան: Սակայն, ինչպես հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, ռադիոկայանի աշխատակիցները հետագայում ևս կայցելեն այնտեղ, ուր նրանց կգործուղի գլխավոր խմբագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---