24 մայիսի 2011 - 15:32 AMT
Մայիսի 24-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 375.62 դրամ

Մայիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,45 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 377 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 377 դրամ:

Մայիսի 24-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 375.62 դրամ` մայիսի 23-ի համեմատ ավելանալով 0.86 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 528.91 դրամ` ավելանալով 4.70 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.23 դրամ` ավելանալով 0.04 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: