Նիդերլանդներում արդեն նշել են Առաջին Հանրապետության օրը

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնական միջոցառում` կազմակերպված Հոլանդիայի Հայ դատի հանձնախմբի կողմից:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով անդրադարձավ Առաջին Հանրապետության նշանակությանը հայ ժողովրդի պատմության ու ներկայի համար: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Մայիսյան հերոսամարտերը նշանավորեցին միասնականության անպարտելիությունը, արդար դատի համար պայքարի անբեկանելիությունը, գաղափարներ, որոնք մենք վերահաստատեցինք 20-րդ դարի վերջին Արցախի ազատագրման պայքարում: Բոլոր տարաձայնությունները, տարբերվող կարծիքներն ու մոտեցումները երկրորդական դարձան եւ աշխարհասփյուռ հայությունը միավորվեց հայրենիքի հետ` հասնելու բարձրագույն գաղափարի իրականացմանը` անկախ հայրենիքի հաստատմանը»:

Տոնական միջոցառմանը հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ ամերիկահայ հայտնի երգիչ Գառնիկ Սարգսյանը:

Տոնական միջոցառմանը ներկա էին նաեւ Բելգիայի ու Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբերի, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության, եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---