Իսլանդական հրաբխի ժայթքումը չի անդրադարձել «Զվարթնոցի» չվերթների վրա

Իսլանդական հրաբխի ժայթքումը չի անդրադարձել «Զվարթնոցի» չվերթների վրա

PanARMENIAN.Net - Իսլանդական Գրիմսվոտն հրաբխի մոխրի ամպը չի անդրադարձել «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն աշխատանքի վրա, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Ոչ մի չվերթ չեղյալ չի հայտարարվել և չի հետաձգվել, մենք խնդիրներ չունենք»,-ասել է նա:

Իսլանդական Գրիմսվոտն հրաբխի ժայթքումը սկսվեց մայիսի 21-ին: Արդյունքում բազմաթիվ չվերթներ հետաձգվեցին Շոտլանդիայում ու Անգլիայի հյուսիսում:

Հրաբուխը մարեց մայիսի 23-ին: Միայն եվրոպական զբոսաշրջային ընկերությունների վնասը գնահատվում է 2,3 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---